Շիրակից գերեվարված քաղաքացիների հարազատները փակել էին Գյումրի-Երևան մայրուղին եւ թույլ չեն տալիս «Դիմադրություն» շարժման մուտքը
13:08 - 08 մայիսի, 2022

Շիրակից գերեվարված քաղաքացիների հարազատները փակել էին Գյումրի-Երևան մայրուղին եւ թույլ չեն տալիս «Դիմադրություն» շարժման մուտքը

Շիրակից գերեվարված քաղաքացիների հարազատները փակել են Գյումրի-Երևան մայրուղին եւ թույլ չեն տալիս «Դիմադրություն» շարժման մուտքը։

Քաղաքացիներից մեկը, որ ներկայացավ որպես գերու ծնող, ընդդիմության առաջնորդներից Գեղամ Մանուկյանի հետ է զրուցում ու հարցադրումներ հնչեցնում՝ «որ գաք իշխանության, ի՞նչ եք անելու»։ Մանուկյանն ի պատասխան հնչեցրեց՝ նախ հեռացնելու են գործող նախարարներին։

Իրավիճակը տեւական ժամանակ էր՝ չէր հանդարտվում։ Ոստիկանությունը փորձում էր բացել ճանապարհը, սակայն ընդդիմադիր ակտիվիստների ու ճանապարհը փակած քաղաքացիների միջեւ քաշքշուկ էր լինում։ Ի վերջո ոստիկանությունը կարողացավ բացել ճանապարհի երթեւեկելի հատվածը։

Հիշեցնենք, շարման ակտիվիստները Գյումրի են ուղեւորվում, նրանք ժամը 13:00—ին հանրահավաքի մասին են հայտարարել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել