Բայդենն ու Թրյուդոն քննարկել են Ուկրաինային աջակցություն տրամադրելու հարցը |armenpress.am|
11:06 - 07 մայիսի, 2022

Բայդենն ու Թրյուդոն քննարկել են Ուկրաինային աջակցություն տրամադրելու հարցը |armenpress.am|

armenpress.am: style="text-align: justify;">Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ, որի ընթացքում երկու երկրի ղեկավարները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ «պատասխանատվության ենթարկելու Ռուսաստանին» Ուկրաինայում իրականացվող գործողությունների առնչությամբ: Այս մասին հայտնում է Սպիտակ տունը:

Բայդենն ու Թրյուդոն խոսել են իրենց շարունակական ջանքերի մասին՝ անվտանգային հարցերում աջակցություն ցուցաբերելու Ուկրաինայի կառավարությանը, ինչպես նաև տնտեսական ու մարդասիրական օգնություն տրամադրելու պատերազմի հետևանքով տուժած ուկրաինացիներին:  

Բայդենը բարձր է գնահատել «ճգնաժամային ժամանակահատվածում Կանադայի հետ սերտ համագործակցությունը, ինչպես նաև նրա առաջնորդությունը՝ Ռուսաստանի դեմ համապարփակ պատժամիջոցներ ու սահմանափակումներ մտցնելու գործում»:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել