Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքին Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց, թե ինչ ծրագրեր ունի ընդդիմությունը՝ կապված առաջիկա օրերի հետ, ու թե ինչ է նախատեսվում անել վաղը․
«Ի՞նչ պետք է անենք առաջիկա օրերին․ չորս ուղղություններով ամբողջ կենտրոնը ձեր տրամադրության տակ է․ պատկերացրեք այդ չորսը դառնում է 8, ու այդ 8դաառնում է 12։ Ամբողջ քաղաքը վերցնում ենք հենց այդ օրը։ Սա մեր առաջիկա օրերի խնդիրն է, որ պետք է միասնաբար անենք»,- ասաց Սաղաթելյանը։
«Մենք մեր գործի 60-70տոկոսը իրականացրել ենք, մնացել է մնացած հատվածը․ կազմակերպված գնում ենք առաջ»,- նշեց Սաղաթելյանը։
Սաղաթելյանը նշեց նաև, որ քաղաքացիների կողմից առաջարկ է արվել վաղը 13։00-14։00-ը Երևան քաղաքում մեքենաներով, բարձր երաժշտությամբ՝ բացառապես «Արցախն է կանչում», ու «Զարթնիր Լաո», երգերով, ամբողջ քաղաքում տրամադրություն ստեղծել։
comment.count (0)