«Ազգակործան պատուհասի հետ, ինչպես դու էիր բնութագրել, սեղան նստելու հարց չունենք»․ Սաղաթելյանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին
21:18 - 05 մայիսի, 2022

«Ազգակործան պատուհասի հետ, ինչպես դու էիր բնութագրել, սեղան նստելու հարց չունենք»․ Սաղաթելյանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին

Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքին անդրադարձավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածին․ 

«Հարգելի՛ պարոն Տեր-Պետրոսյան, դու այդ նույն խոսքերը ասում էիր նաև 97-98 թվականներին, ասում էիր, որ հնարավոր չէ, պետք է զիջել, ամբողջ աշխարհը մեր դեմ է․ Սերգո ջան ապրի, քանի Ղարաբաղը չեն հանձնել։ Դու էս նույն խոսքերը ասում էիր նաև 98 թվականին, բայց կյանքը ցույց տվեց, որ երբ որ քո փոխարեն եղավ այլ իշխանություն, մենք 20 տարի չզիջեցինք ու Հայաստանն ու Արցախը զարգացան չզիջելով։ 

Բայց երբ որ 2018 թվականին իշխանության եկան քո գաղափարախոսության կրողները և հոգեզավակները, ովքեր կրկին էդ գծի մեջ էին, որ պետք է տանք, ուրիշ ճար չկա, Արցախի 72 տոկոսը տվեցինք։ 

Հիմա ժամանակն է, որ սրանք հեռանան, որպեսզի կարողանանք փրկել, հետևաբար մեր վզին որևէ մեկը, այդ թվում դու և Նիկոլը չենք կարող որևէ բան փաթաթել»,- ասաց Սաղաթելյանը։ 

Սաղաթելյանը անդրադարձավ նաև առաջին նախագահի դիտարկամանը, թե Նիկոլ Փաշինյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը պետք է նստեն մեկ սեղանի շուրջ և ելք գտնեն ներքաղաքական ճգնաժամից:

«Իբրև լուծում առաջարկել է, որ Նիկոլի հետ նստեք սեղանի շուրջ ստեղծված իրավիճակից ելքեր գնտելու․ պարոն Տեր-Պետրոսյան, ազգակործան պատուհասի հետ, ինչպես դու էիր բնութագրել, մենք սեղան նստելու հարց չունենք, մենք իր հետ ունենք մեկ օրակարգ․ խաղաղ, անցնցում րոպե առաջ հեռացում»,- եզրափակեց Սաղաթելյանը։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել