Միջուկային զենքի կիրառումն անընդունելի է․ Լուկաշենկո
17:33 - 05 մայիսի, 2022

Միջուկային զենքի կիրառումն անընդունելի է․ Լուկաշենկո

Ուկրաինայում միջուկային զենքի կիրառումն «անընդունելի է, որովհետև դա հենց մեր հարևանությամբ է», ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Associated Press ամերիկյան պարբերականին տված հարցազրույցում։ «Մենք օվկիանոսից այն կողմ չենք, ինչպես Միացյալ Նահանգները, - հավելել է նա։ - Դա անընդունելի է նաև այն պատճառով, որ կարող է թռցնել մեր երկրագունդն ուղեծրից՝ չգիտեմ, թե ուր»։

«Կարող է, արդյոք, Ռուսաստանը նման բան անել, թե՝ ոչ, պետք է հարցնել Ռուսաստանի ղեկավարությանը», - ասել է Լուկաշենկոն՝ նշելով, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուղիղ առճակատում չի փնտրում ՆԱՏՕ-ի հետ, և Արևմուտքը պետք է այնպես անի, որ նման բան տեղի չունենա։

«Ըստ ամենայնի, նա չի ցանկանում գլոբալ առճակատում ՆԱՏՕ-ի հետ», - ասել է նա։

 

Գլխավոր լուսանկարը՝ Associated Press-ի

 

Նորա Վանյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել