«Ուկրաինան հետաքրքրված չէ Ռուսաստանի հետ բանակցություններով»․ Լուկաշենկո
 |azatutyun.am|
15:59 - 05 մայիսի, 2022

«Ուկրաինան հետաքրքրված չէ Ռուսաստանի հետ բանակցություններով»․ Լուկաշենկո |azatutyun.am|

azatutyun.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի փոխանցմամբ, Ուկրաինան հետաքրքրված չէ Ռուսաստանի հետ բանակցություններով: Այդ մասին Լուկաշենկոն ասել է Associated Press ամերիկյան լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:

«Ես գիտեմ Ռուսաստանի դիրքորոշումը, գիտեմ, թե ինչ է առաջարկում Ռուսաստանը: Բայց ինչու Ուկրաինան, որի տարածքում փաստացի պատերազմ է ընթանում, ռազմական գործողություններ են, մարդիկ են զոհվում, հետաքրքրված չէ այդ բանակցություններով, դա էլ հարց է, և այդ հարցի պատասխանը կարելի է գտնել Վաշինգտոնում», - ասել է Լուկաշենկոն:

Նա ընդգծել է, թե իր երկիրը կտրականապես դեմ է որևէ պատերազմի և արել ու անում է ամեն բան, որ այս պատերազմն էլ չլինի:

Լուկաշենկոն ենթադրում է, որ Ուկրաինայի ղեկավարությունը ցանկանում է հարցը լուծել դիվանագիտական եղանակով, սակայն չի կարող դա անել, քանի որ նախագահ Վլադիմիր Զելենսկին գործնականում այսօր չի կառավարում երկիրը:

«Թող Զելենսկին չնեղանա ինձնից, ես իմ անձնական տեսակետն եմ հայտնում: Դուք եք {Արևումտքը} այնտեղ իշխում: Հերիք է Ջո Բայդենն ասի՝ «բա՛վ է, տղերք, կռվեցիք, իրար մռութ ջարդեցիք, հիմա ավարտե՛ք, այս պատերազմը ոչ մեկին պետք չէ, ոչ մեկին ձեռնտու չէ», և մեկ շաբաթում պատերազմը կավարտվի», - ասել է Բելառուսի նախագահը:

 

Գլխավոր լուսանկարը՝ Associated Press-ի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել