Մեծ Բրիտանիան Մոսկվայի բորսան զրկել է ճանաչված բորսայի կարգավիճակից
15:54 - 05 մայիսի, 2022

Մեծ Բրիտանիան Մոսկվայի բորսան զրկել է ճանաչված բորսայի կարգավիճակից

Մեծ Բրիտանիան այսօր չեղարկել է Մոսկվայի ֆոնդային բորսայի (MOEX)՝ ճանաչված բորսայի կարգավիճակը՝ կասեցնելով որոշ հարկային արտոնություններ նոր ներդրողրի համար, գրում է Reuters-ը։

Մեծ Բրիտանիան որոշ բորսաների շնորհում է ճանաչված բորսայի կարգավիճակ, որը թույլ է տալիս դրանցում վաճառվող արժեթղթերի մասով օգտվել հատուկ հարկային արտոնություններից։ Այս որոշումը չի տարածվի այն ներդրումների վրա, որոնք արվել են Մոսկովյան բորսայում մինչ այս, սակայն նորերի վրա կտարածվի։

Մեծ Բրիտանիան իր այս քայլի մասին հայտնել էր դեռ նախորդ ամիս և հայտարարել էր, որ դա պատասխան է այն սահմանափակումներին, որոնք Ռուսաստանի բանկը կիրառել էր օտարերկրյա ներդրողների նկատմամբ՝ հղում անելով փետրվարի 28-ին սահմանված արգելքին։ Այն թույլ չէր տալիս բրոքերներին արժեթղթերի վաճառքի գործարքներ կատարել Ռուսաստանի ոչ ռեզիդենտների հրահանգով։

«Սա կկասեցնի գումարների ներդրումը ռուսական ակտիվների մեջ և հստակ ազդակ կլինի, որ միտք չունի նոր ներդրումներ անել Ռուսաստանում», - ասել է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարության ֆինանսական քարտուղար Լյուսի Ֆրեյզերը։

 

Նորա Վանյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել