Երբ նախանշվի հնարավոր հանդիպումը, հրապարակային հայտարարություն կլինի. Արմեն Գրիգորյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին |1lurer.am|
13:56 - 05 մայիսի, 2022

Երբ նախանշվի հնարավոր հանդիպումը, հրապարակային հայտարարություն կլինի. Արմեն Գրիգորյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունում հրավիրված ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկը հարց ուղղեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին մայիսի 2-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպման մասին, նաև ճշտեց՝ արդյոք նախատեսվո՞ւմ է հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև:

«Ես նշել էի, որ հարցեր կան, որոնց պատասխանից հետո միայն կսկսենք քննարկել երկրի ղեկավարների հնարավոր հանդիպումը: Մենք դեռ քննարկումները շարունակում ենք, երբ քննարկումները ինչ-որ փուլի հասնեն, և նախանշվի հնարավոր հանդիպումը, դրա մասին հրապարակային հայտարարություն կլինի»,- ասաց Արմեն Գրիգորյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել