Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
09:10 - 05 մայիսի, 2022

Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 5-ին ժամը 07․00-ից մինչև մայիսի 6-ը ժամը 07․00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը․

1. Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի, Գագարինավան թաղամասի, Վարսեր գյուղի,

2. Կոտայքի մարզի՝ Ջրառատ գյուղի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել