Ուկրաինայում պատերազմը ևս հանգեցնում է գլոբալ պարենային ճգնաժամի․ ՄԱԿ |hetq.am|
20:58 - 04 մայիսի, 2022

Ուկրաինայում պատերազմը ևս հանգեցնում է գլոբալ պարենային ճգնաժամի․ ՄԱԿ |hetq.am|

hetq.am: Ողջ աշխարհում սովն ու պարենի պակասը վերջին տարվա ընթացքում հասել է աննախադեպ մասշտաբների։ Ներկայում արտակարգ օգնության կարիք ունի ավելի քան 400 միլիոն մարդ, իսկ պարենի գները հասել են ռեկորդային ցուցանիշների։ Այդ մասին Deutsche Welle-ի փոխանցմամբ նշվում է ՄԱԿ-ի պարենային ճգնաժամի դեմ պայքարի համաշխարհային ցանցի զեկույցում, որը մայիսի 4-ին հրապարակվել է Հռոմում։ Այն պատրաստվել է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի և Պարենային ու գյուղատնտեսական կազմակերպության կողմից։

Զեկույցի հեղինակները նշում են, որ 2021 թվականին պարենի սուր անբավարարության հետ բախվել և օգնության կարիք է ունեցել աշխարհի 53 երկրի գրեթե 193 միլիոն մարդ, ինչը գրեթե 40 միլիոնով ավելի շատ է, քան մեկ տարի առաջ։ Աշխարհի տարբեր երկրներից ևս 236 միլիոն մարդ կարիք ունի օգնության և միջոցներ` հաղթահարելու գլոբալ աղետալի ռիսկի շեմը:

Հատուկ ուշադրության կարիք ունի Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրներում առկա իրավիճակը, հատկապես Հարավային Սուդանում, Եթովպիայում, Մադագասկարում և Եմենում։ Այնտեղ 2021 թվականին հաշվարկվում էր 570 հազար մարդ, որոնք ապրում են սովամահ լինելուն մոտ պայմաններում։

Շարունակությունը՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել