Ցուցարարները Վանեցյանի գլխավորությամբ ակցիա են իրականացրել ԱԳՆ շենքի դիմաց |tert.am|
14:35 - 04 մայիսի, 2022

Ցուցարարները Վանեցյանի գլխավորությամբ ակցիա են իրականացրել ԱԳՆ շենքի դիմաց |tert.am|

tert.am: Այս օրերին հայրենասեր, պետականամետ շատ դիվանագետներ, գիտակցելով, թե ինչ է կատարվում մեր հայրենիքում, իրենց աջակցությունն են ցույց տվել համաժողովրդական շարժմանը։ Այս մասին ԱԳՆ-ի մոտ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Եկեք ողջունենք այդ դիվանագետներին, որոնք ծառայում են ՀՀ-ին։ Մեր դիվանագետներին ազատագրելու ենք և նրանք շարունակելու են ծառայել Հայաստանին, Արցախին և հայ ժողովրդին»,- ասաց Վանեցյանը։

Ակցիայի մասնակիցները ԱԳՆ աշխատակիցներին  հրավիրեցին այսօր Ֆրանսիայի հրապարակում կայանալիք հանրահավաքին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել