ՄԻՊ-ը կարևորում է պատգամավորների դերը հասարակության մեջ բևեռացված տրամադրությունները հանդարտեցնելու հարցում

 |armenpress.am|
14:00 - 04 մայիսի, 2022

ՄԻՊ-ը կարևորում է պատգամավորների դերը հասարակության մեջ բևեռացված տրամադրությունները հանդարտեցնելու հարցում |armenpress.am|

armenpress.am: Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը խիստ կարևորում է պատգամավորների դերը հասարակության մեջ բևեռացվածության, ծայրահեղականության տրամադրությունները հանդարտեցնելու հարցում:

Գրիգորյանը նման տեսակետ հայտնեց ՄԻՊ գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցի ներկայացմանն իր եզրափակիչ ելույթում:

Գրիգորյանը նախ նշեց, որ ԱԺ-ի, իրավասու հանձնաժողովների հետ աշխատանքի ավելի ինտենսիվացման, կոնկրետ գործնական քայլեր են արդեն իրականացվում:

«Որպես ԱԺ կողմից ընտրված ՄԻՊ՝ խիստ կարևորում եմ խորհրդարանի և պատգամավորների դերը հասարակության մեջ բևեռացվածության, ծայրահեղականության տրամադրությունները հանդարտեցնելու և հանրային համերաշխության խոսակցությունները, ուղերձները, գործելակերպերն առաջ մղելու հարցում: Կարևոր է, որ խորհրդարանն ունի այդ հանրային մեծ դահլիճը: Այդ առումով կարծում եմ, որ պաշտպանի հաստատության համար այս գործելակերպերը շատ ավելի օգտակար են, և մենք դրա արդյունքում ավելի քիչ խախտումներ ենք ունենում մեր երկրում և ավելի շատ կանխարգելման ճանապարհով ենք գնում»,-ասաց ՄԻՊ-ը:

Ըստ Քրիստիննե Գրիգորյանի՝ ամենակարևոր նպատակն է խախտումների կանխարգելումը՝ տարբեր կարգավորումներով, բայց նաև պաշտոնյաների՝ որպես հանրային դերակատարների վարքագծով և օրինակով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել