ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի ներկայացուցիչները քննարկել են հակառուսական միջոցների եւ Բայդենի՝ Ասիա ուղեւորության հարցերը |armenpress.am|
11:17 - 04 մայիսի, 2022

ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի ներկայացուցիչները քննարկել են հակառուսական միջոցների եւ Բայդենի՝ Ասիա ուղեւորության հարցերը |armenpress.am|

armenpress.am: Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջեյք Սալիվանը եւ Ճապոնիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Տակեո Ակիբան մայիսի 3-ին կայացած հանդիպմանը քննարկել են Միացյալ Նահանգների ղեկավար Ջո Բայդենի՝ Ասիա  առաջիկա ուղեւորության, ինչպես նաեւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցերը:

Այդ մասին հաղորդվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ: Ինչպես նշված է փաստաթղթում, Սալիվանը եւ Ակիբան խոսել են «Կորեայի Հանրապետություն եւ Ճապոնիա նախագահի առաջիկա ուղեւորության նախապատրաստման» մասին: Սալիվանը «բարձր գնահատական է տվել» այն միջոցներին, որոնք Տկիոն ձեռանարկել է Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ գործողության անցկացման լույսով, «ներառյալ պատժամիջոցները, արտահանական սահմանափակումները, ինչպես նաեւ հումանիտար աջակցությունը եւ ռազմական օգնությունն Ուկրաինային»:

Նրանք «պայմանավորվել են շարունակել սերտ փոխգործակցությունն» այն բանում, ինչ վերաբերում է Մոսկվայի նկատմամբ վերաբերմուքին: Ակիբան նշել է, որ Բայդենի ուղեւորությունը Տոկիո «աներկիմաստ ազդանշան կտա տարածաշրջանում եւ դրա սահմաններից դուրս Հնդկա - խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին ԱՄՆ-ի հավատարիմ լինելու մասին: ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի ներկայացուցիչները «համաձայնվել են, որ նախագահ (Բայդենի) եւ (Ճապոնիայի) վարչապետ (Ֆումիո) Կիսիդայի հանդիպումը հնարավոություն կընձեռի հավաստելու ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի դաշինքի ամրությունը, ինչպես նաեւ «տարածաշրջանում ձեռնարկելու միջոցներ դիմադարձման ամրապնդման նպատակով:

Սալիվանն «ընդգծել է» Անվտանգության շուրջ քառակողմ երկխոսության պետությունների ղեկավարների «երկրորդ անձնական հանդիպման կարեւորությունը: Ինչպես ավելի վաղ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, Բայդենը մայիսի 20-ից մինչեւ 24-ը կայցելի Հարավային Կորեա եւ Ճապոնիա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել