Արմեն Փամբուխչյանը և Անն Լույոն անդրադարձել են ԱԻՆ-ի բնագավառում հայ- ֆրանսիական համագործակցությանը
18:32 - 03 մայիսի, 2022

Արմեն Փամբուխչյանը և Անն Լույոն անդրադարձել են ԱԻՆ-ի բնագավառում հայ- ֆրանսիական համագործակցությանը

Այսօր՝ մայիսի 3-ին, ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Հանդիպմանը մասնակցել են նաև դեսպանի տեղակալ Քրիստոֆ Քացախյանը և Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության հյուպատոս Տիբո Նոնիեն։

Նախարար Փամբուխչյանն անդրադարձել է արտակարգ իրավիճակների նախարարության բնագավառում հայ- ֆրանսիական համագործակցությանը։

Բարձր գնահատելով նախկինում և ներկայում իրականացված աշխատանքները՝ Ա․ Փամբուխչյանն առաջարկել է դիտարկել բնակչության պաշտպանության և աղետների կառավարման ոլորտում ֆրանսիացի գործընկերների հետ համագործակցության ընդլայնումը, այդ թվում՝ վերապատրաստման և փորձի փոխանակման, ինչպես նաև համագործակցային կապերի ամրապնդումը ԱԻՆ-ի հոգեբանական աջակցության բաժնի և «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ՝ սեմինարների, կոնֆերանսների, գիտաժողովների և հետազոտական աշխատանքների կազմակերպման, փոխայցելությունների միջոցով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կողմերին հետաքրքրող մի շարք այլ հարցեր։

Դեսպան Անն Լույոն երախտագիտություն է հայտնել ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել աջակցել համագործակցության բոլոր ուղղություններով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել