Իշխանության հետ երկխոսելու մի օրակարգ կա, դա Նիկոլի հեռացման օրակարգն է, ուրիշ խոսելու բան չկա. Իշխան Սաղաթելյան
 |tert.am|
15:32 - 03 մայիսի, 2022

Իշխանության հետ երկխոսելու մի օրակարգ կա, դա Նիկոլի հեռացման օրակարգն է, ուրիշ խոսելու բան չկա. Իշխան Սաղաթելյան |tert.am|

tert.am: Իշխանության հետ երկխոսելու միակ օրակարգը Նիկոլի հեռացման օրակարգն է, ուրիշ բան չկա խոսելու: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղթելյանը՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, որ պատրաստ են ընդդիմության հետ երկխոսել:

Անդրադառնալով ՔՊ-ական պատգամավորների գրառումներին, որոնց միջոցով շնորհակալություն էին հայտնում Ոստիկանությանը՝ այս օրերին իրականացվող գործողությունների համար, Իշխան Սաղաթելյանն ասաց. « ՔՊ-ն շնորհակալ է Ոստիկանությանը, քանի որ նրանք հասարակական կարգ չեն պահում, իրենց իշխանությունն են պահում, այնքան անամոթ են, որ այդ նույն ոստիկաններին, որոնք Շուշիում կոտորվեցին, մեկ անգամ չցավակցեցին, իսկ այսօր անընդհատ ծափահարում են և ստիպում, որ բռնություն գործադրի քաղաքացիների նկատմամբ և երբեմն ոստիկանությունը տեղիք տալիս է»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել