5 օրն անցավ, Գլխավոր դատախազը պետք է իջնի ու պատասխան տա. զոհվածների ծնողները դատախազության մոտ են
 |news.am|
15:12 - 03 մայիսի, 2022

5 օրն անցավ, Գլխավոր դատախազը պետք է իջնի ու պատասխան տա. զոհվածների ծնողները դատախազության մոտ են |news.am|

news.am: 44-օրյա պատերազմում զոհված զինծռայողների ծնողները կրկին հավաքվել են Գլխավոր դատախազության դիմաց:

«5165» շարժման ղեկավար Կարին Տոնոյանը նշեց, որ հավաքվել են եւ սպասում են գլխավոր դատախազի պատասխանին, որը նա խոստացել էր տալ 5 օրում եւ այդ 5 օրը լրացել է: «Նա խոստացավ ասել, թե ինչ են ձեռնարկելու, որ սկսեն գործ հարուցել եւ պատասխանատվության կանչել Նիկոլ Փաշինյանին եւ ապա նրանց, որոնք մեղավոր են պատերազմի այսքան կարուստների համար: Նաեւ եկել ենք շարունակելու մեր միջնորդությունները ներկայացնել, որ մեզ ներգրավեն որպես տուժող կողմ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել