Լրագրողի մասնագիտական առաքելությունը բացարձակ կարևորություն ունի. ՄԻՊ

 |armenpress.am|
15:08 - 03 մայիսի, 2022

Լրագրողի մասնագիտական առաքելությունը բացարձակ կարևորություն ունի. ՄԻՊ |armenpress.am|

armenpress.am: Լրագրողի մասնագիտական առաքելությունը բացարձակ կարևորություն ունի ինչպես ցանկացած ժողովրդավարական պետությունում, այնպես էլ Հայաստանում:

Այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

«Ձեր գործունեությամբ դուք պետական իշխանության բոլոր ճյուղերի գործունեության, հաշվետվողականության ու թափանցիկության ապահովման կարևորագույն երաշխավորն եք: Եվ այս առումով պատահական չէ, որ լրատվությունն ու մամուլը շատ հաճախ համեմատվում, նշվում է որպես չորրորդ իշխանություն»,- ասաց Քրիստիննե Գրիգորյանը:

Նա նշեց, որ արագ փոփոխվող հասարակական հարաբերություններում ու ներկա  ժամանակներում լրագրողներից նաև շատ կարևոր ջանքեր են պահանջվում՝ փոփոխվող նոր երևույթների լուսաբանումը հավուր պատշաճի իրականացնելու համար:

Մարդու իրավունքների պաշտպանը շեշտեց՝ ուրախ է, որ պաշտպանի գրասենյակում լավ ավանդույթ կա, և իրենք հնարավորություն ունեն իրենց  մասնագիտական գիտելիքը և փորձառությունը (զգայուն կամ նեղ մասնագիտական հարցերի տեսանկյունից) նմանատիպ հանդիպումների շրջանակում կիսել նաև լրագրողների հետ:

«Ինչու եմ կարևորում մեր մասնագիտական գիտելիքների փոխանակումը, որովհետև, իմ կարծիքով, մենք շատ նման առաքելություն ենք իրականացնում, մեր մանդատի բերումով պաշտպանի հաստատությունը  մարդկանց իրավունքների պաշտպանությամբ է զբաղվում, և դրանցից  կարևորագույնի՝ խոսքի ազատության իրավունքի իրացման հարցերը, գտնվում են նաև ձեր մանդատի ներքո: Այս առումով ուզում եմ հատուկ շեշտել լրագրողների դերակատարումը՝ հատկապես հանրությունը կրթելու և իրավագիտակցությունը  բարձրացնելոը հարցում»,- եզրափակեց պաշտպանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել