Կորոնավիրուսի նոր դեպք չի հաստատվել, առողջացել է 16 քաղաքացի
11:38 - 03 մայիսի, 2022

Կորոնավիրուսի նոր դեպք չի հաստատվել, առողջացել է 16 քաղաքացի

Մայիսի 3-ի դրությամբ, հանրապետությունում իրականացվել է 1745 թեստավորում, գրանցվել կորոնավիրուսային հիվանդության 0 դեպք, առողջացել է 16 բուժառու: Մահվան դեպք չի արձանագրվել:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422874 դեպք, որոնցից 412019-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 549 բուժառու: 

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8622 մահվան դեպք է արձանագրվել:

Ընդհանուր կատարվել է 3057702 թեստավորում:

Հաշվի առնելով երկրում համաճարակային իրավիճակի կայունացումը՝ այսուհետ COVID-19-ի վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի շաբաթը մեկ՝ տեղեկացնում են առողջապահության նախարարությունից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել