ԱՄՆ-ում ու Ֆրանսիայում թռչնագրիպի բռնկումներ են սկսվել |factor.am|
19:51 - 02 մայիսի, 2022

ԱՄՆ-ում ու Ֆրանսիայում թռչնագրիպի բռնկումներ են սկսվել |factor.am|

factor.am: ԱՄՆ-ում ու Ֆրանսիայում թռչնագրիպի բռնկումներ են։ ԱՄՆ պատմության ընթացքում վիրուսի այս բռնկումը ծավալներով երկրորդն է։ Այստեղ ոչնչացվել է շուրջ 35 միլիոն թռչուն։ Իսկ Ֆրանսիայում սա երբևէ գրանցված ամենավատ բռնկում է․ այստեղ ոչնչացվել է 16 միլիոն թռչուն։ Վիրուսի տարածման դեպքեր են գրանցվել նաև Մեծ Բրիտանիայում, Իտալիայում ու Իսպանիայում։

ԱՄՆ-ում և Ֆրանսիայում օրգանական և ազատության մեջ ապրող հավերը հայտնվել են արգելափակման մեջ: Ձու ածող հավերը, որոնք սովորաբար բացօթյա տարածքներում շրջելու հասանելիություն են ունեցել, այլևս չեն կարող ազատ շրջել բացօթյա տարածքներում, քանի որ որոշ ամերիկացի և եվրոպացի ֆերմերներ ժամանակավորապես փակ են պահում թռչուններին՝ թռչնագրիպի մահացու բռնկման պատճառով։ Reuters-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են ձու արտադրողները և ոլորտի ներկայացուցիչները:

Այս ամենն անակնկալ է գնորդների համար, որոնք արդեն իսկ ավելի թանկ են վճարում ձվի համար՝ վարակված հավերին ոչնչացնելու պատճառով: Սպառողները հավելյալ գումար են վճարում մասնագիտացված ֆերմաներից օրգանական ձվերի գնման համար՝ մտածելով, որ հավերը նախկինի պես արևի տակ ազատորեն շրջելու հնարավորություն ունեն։

Նշվում է, որ թռչուններին փակի տակ պահելն առայժմ ամենաանվտանգ միջոցն է, քանի որ թռչնագրիպի մեկ դեպքը հանգեցնում է ամբողջ ֆերմայի ոչնչացմանը: Վիրուսը կարող է վարակել նաև մարդկանց, թեև մասնագետներն ասում են, որ ռիսկն առայժմ ցածր է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել