Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը 50 մլն դրամ գրավով ազատ կարձակվի
18:20 - 02 մայիսի, 2022

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը 50 մլն դրամ գրավով ազատ կարձակվի

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Լուսինե Սեփխանյանի, այսօր որոշել է 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին:

Այս մասին հայտնում է Փարամազյանի պաշտպաններից Երվանդ Վարոսյանը:

Հիշեցնենք, որ Փարամազյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախության օժանդակելը կամ կազմակերպելը), 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) եւ 154.2-րդ հոդվածի (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը), նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Փարամազյանը գրավի դիմաց ազատ էր արձակվել 2021 թվականի դեկտեմբերի 17-ին` Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի որոշմամբ, սակայն 2022 թվականի փետրվարի 7-ին կրկին կալանավորվել է։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել