Սաակաշվիլին դատավարությանը չի կարողացել ներկայանալ առողջության վատթարացման պատճառով |armenpress.am|
17:28 - 02 մայիսի, 2022

Սաակաշվիլին դատավարությանը չի կարողացել ներկայանալ առողջության վատթարացման պատճառով |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի նախկին նախագահ, այժմ Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլին, որն անցյալ տարվա հոկտեմբերից գտնվում Է բանտարկության մեջ, մայիսի 2-ին դատավարությանը չի կարողացել ներկայացնալ առողջության վատթարացման պատճառով: Փաստաբան Նիկա Գվարամիան դատավարության ժամանակ հայտարարել Է, որ Սաակաշվիլին տեղաշարժման հետ կապված խնդիրներ ունի եւ նրա մոտ խախտված Է խոսքի արտաբերումը:

Դրա հետ կապված դատավոր Նինո Էլիեշվիլին դատավարության ժամանակ հայտարարել Է, որ նամակ կուղարկի Հատուկ պատժական ծառայությանը՝ հանձնարարելով սպառիչ տեղեկություն տալ Սաակաշվիլիի առողջական վիճակի եւ նրան ցուցաբերվող բուժօգնության մասին: Իր հերթին Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն մայիսի 2-ին տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել Է, որ վերջին շաբաթներին իր գլխավորած գերատեսչության դեմ ընդդիմադիր քաղաքական գործիչների կողմից տարվում Է վարկաբեկման արշավ, թե իբր բանտում Սաակաշվիլիին անհրաժեշտ բժշկական օգնություն չի ցուցաբերվում, եւ նրա կյանքը գտնվում Է սպառնալիքի տակ:

«Պատժիչ ծառայությունը Սաակաշվիլիի նկատմամբ ցուցաբերել եւ ցուցաբերում Է անհրաժեշտ բժշկական օգնություն, ուստի մեղադրանքներն ապատեղեկատվություն են: Ցանկանում եմ նշել, որ Սաակաշվիլին ընտրողաբար Է ընդունում բժիշկների կողմից նշանակված բուժման կուրսը եւ հրաժարվում Է նշանակված մի շարք ընթացակարգերից: Մասնավորապես, նա հրաժարվում Է բանտի տարածքում, թարմ օդում ամենօրյա զբոսանքներից»,-ասել Է նա։

Սաակաշվիլիի ընտանիքի անդամները պահանջում են, որպեսզի նրան տեղափոխերն արտասահմանյան կլինիկա՝ որակյալ բուժում ցուցաբերելու նպատակով: Սաակաշվիլիի մայրը՝ Գիուլի Ալասանիան, լրագրողներին հայտարարել Է, որ եթե այդ պահանջը չկատարվի իշխանությունների կողմից, ապա արդեն այսօրվանից Վրաստանի ողջ տարածքում կսկսվեն ընդդիմության կողմնակիցների զանգվածային ելույթներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել