Չավուշօղլուն՝ Ուրուգվայում հայ համայնքին «Գորշ գայլերի» ժեստը ցուցադրելու մասին
 |factor.am|
14:30 - 02 մայիսի, 2022

Չավուշօղլուն՝ Ուրուգվայում հայ համայնքին «Գորշ գայլերի» ժեստը ցուցադրելու մասին |factor.am|

factor.am: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է ապրիլի 24-ի նախօրեին Ուրուգվայում հայ համայնքի ներկայացուցիչներին «Գորշ գայլեր» ծայրահեղ ազգայնական կազմակերպության ժեստը ցուցադրելուն։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Չավուշօղլուն նշել է, որ Ուրուգվայի հետ Անկարան որևէ խնդիր չունի։ Նա ասել է, որ պետք է ծաղկեպսակ դնեին հուշարձանին, սակայն Ուրուգվայի իշխանությունները հորդորել են դա չանել։

«Ուրուգվայի իշխանություններն ասել են՝ մենք երախտապարտ կլինենք, եթե հնարավոր ցույցի դեպքում չեղարկեք ծաղկեպսակ դնելու փուլը, մենք էլ չեղարկել ենք։ Մեր շենքի բացման ժամանակ նրանք վստահեցրել են մեր դեսպանին, որ այդ խմբին թույլ չեն տա մոտենալ։ Սխալ էր խմբին այնտեղ բերելը, թեև նրանք խոստացել էին։ Ցուցարարները տգեղ վերաբերմունք դրսևորեցին։ Այդ տգեղ վերաբերմունքից հետո մենք տվեցինք անհրաժեշտ պատասխանը»,- ասել է Չավուշօղլուն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել