Դատախազությունում ուսումնասիրվում են ՊՊԾ պետի՝ օպերատորին հարվածելու ու ոստիկանի՝ ցուցարարին հարվածելու դեպքերը
 |news.am|
14:00 - 02 մայիսի, 2022

Դատախազությունում ուսումնասիրվում են ՊՊԾ պետի՝ օպերատորին հարվածելու ու ոստիկանի՝ ցուցարարին հարվածելու դեպքերը |news.am|

news.am: ՀՀ գլխավոր դատախազությունն արձանագրել է Երևանում իրականացվող ակցիաների ընթացքում ՀՀ ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի կողմից Mediahub.am-ի օպերատորին ոտքով հարվածելու դեպքը։

Գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ այդ դեպքով ուսումնասիրություն է իրականացվում։

Դատախազությունում արձանագրվել է նաև ոստիկանության ծառայողի կողմից անհնազանդության ակցիայի մասնակցի գլխին բռնուցնքներով հարվածելու դեպքը, ինչը նույնպես ուսումնասիրվում է։

Հիշեցնենք, որ առավոտյան Ամերիկյան համալսարանի դիմաց ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը և ՊՊԾ աշխատակիցները խոչընդոտել են  ակցիան լուսաբանող լրագրողներից մեկի աշխատանքը, հարվածել տեսախցիկին և օպերատորներից մեկին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել