Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք. առողջացել է 518 քաղաքացի
11:29 - 02 մայիսի, 2022

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք. առողջացել է 518 քաղաքացի

Հայաստանում մայիսի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 874 դեպք, 412 հազար 3-ը`առողջացման, 8622-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 566 բուժառու:

Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Մեկ օրում կատարվել է 2064 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության  3 նոր դեպք, առողջացել է 518 քաղաքացի, մահվան դեպք չի արձանագրվել:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 55 հազար 957 -ի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել