«Մենք գալու ենք ու վերականգնելու ենք բանակը, մենք վերակագնելու ենք հայի արժանապատվությունը»․ Տիգրան Աբրահամյան
20:31 - 01 մայիսի, 2022

«Մենք գալու ենք ու վերականգնելու ենք բանակը, մենք վերակագնելու ենք հայի արժանապատվությունը»․ Տիգրան Աբրահամյան

Ինչ ընդդիմադիր ուժերը ակտիվացել են, ինչ ընդդիմադիր ուժերը գործի են դրել իրենց ողջ գործիքակազմը, իշխանությունը փորձում է հանրությանը հերթական անգամ մոլորեցնել։ Մեզ բոլորիս ուզում են համոզել, թե իրենք ձգտում են խաղաղության, իսկ մենք, այս հրապարակում հավաքված մեր քաղաքացիները՝ պատերազմել։ Այս մասին այսօր՝ մայիսի 1-ին, ընդդիմության հանրահավաքին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Մենք հարցնում ենք՝ ի՞նչ եք անում դուք, որպեսզի ապահովեք Հայաստանի և Արցախի խաղաղությունը։ Ոչ մի բան չեն անում։ Իսկ ավելի ճիշտ՝ անում են․ բանակն են վարի տալիս, պետությունն են քանդում, Ադրբեջանի հետ Հայաստանի և Արցախի հանձնումն են պայմանավորվում, այսինքն, կարճ ասած, իրենց պայմանավորվածը կապիտուլյացիայի երկրորդ փուլն է։ Իսկ ի՞նչ ենք անում մենք, և ի՞նչ ենք ասում մենք․ խաղաղության ապահովման կարևորագույն երաշխիքը մարտունակ բանակի գոյությունն է։ Հենց մենք խոսում ենք բանակի մարտունակության բարձրացման մասին, մեզ ասում են՝ գիտե՞ք, դուք ձգտում եք պատերազմի, իսկ մենք՝ խաղաղության», - նշեց Աբրահամյանը։

Աբրահամյանը հայտարարեց, որ իրենք գալու են՝ վերականգնելու բանակը․

«Մեր տարածաշրջանում տարիներ շարունակ խաղաղության, կայունության, անվտանգության ապահովման կարևոր երաշխիքը եղել է մարտունակ, ուժեղ բանակը։ Մենք գալու ենք ու վերականգնելո՛ւ ենք բանակը, մենք վերակագնելու ենք հայի արժանապատվությունը, մենք վերակագնելու ենք մեր զինծառայողների, մեր սպաների, մեր կամավորականների, աշխարհազորայինների մարտունակությունը։ Այս ամենը մենք անելու ենք՝ ոչ թե նոր պատրեազմ սանձազերծելով, այլ այլ պատերազմը կախելու համար։
Ի՞նչ է հիմա անում արդբեջանը․ ասում է՝ բանակ չես ունենալու, պետություն չես ունենալու, ինչ օրակարգ դեմ եմ տալու, ստորագրելու ես։ Սրանք ասում են՝ գիտեք, Արցախ են ուզում, Արցախը տանք, ու սրանով կինոն կվերջանա։ Չի՛ վերջանալու, որովհետև ասում էին՝ Արցա՛խը տվեք, հետո ասում են՝ Սյունի՛քը տվեք։ Սյունիքն ենք ուզում, հետո, ասում են, Երևանն եք տալու։ Բա մենք ժամանա՞կ ունենք, մենք կարո՞ք ենք ձեռքները ծալած սպասենք, թե սրանք ինչ են հանձնում, Ադրբեջանն ինչ ա ուզում»։

Տիգրան Աբրահամյանը անդրադարձավ Նիկոլ Փաշինյանին հեռացնելուց հետո իրենց անելիքներին՝ նշելով, որ Զինված ուժերը վերականգնելու համար գոնե պետք ԶՈՒ ԳՇ պետ նշանակել։

«Մեր երկրում, երեք ամիս է, ԶՈՒ ԳՇ-ն գլխատված է։ Մենք պետք է խնդրենք մեր բոլոր ընկերներին, բոլոր սպաներին, բոլոր այն մարդկանց, որոնց 2018 թ․ հետո այս իշխանությունը մեկուսացրել են ստեղծել է իրավիճակ, որ այդ մարդիկ հեռանան բանակից, և բանակը հասել է այս վիճակին․․․ Ժամանակին մենք այդպես ենք բանակ ստեղծել․ եկել են կադրեր, որոնք ռուսական, սովետական բանակում են եղել․․․ Մեր կոչով, մեր խնդրանքով մեր այն ընկերներին, որոնք տարբեր պատճառներով հեռացել են ԶՈՒ-ից, պետք է վերադարձնենք ԶՈՒ։ Ես ինքս կողմ եմ, որ ունենանք մարտունակ պահեստազոր, բայց մեր շեշտը պետք է լինի կանոնավոր զորքերի վրա։ Միայն կանոնավոր զորքերի վերախմբավորորմը, արդիականացումը, ուժեղացումը մեզ կարող է կայուն երաշխիք ստեղծել առ այն, որ այս տարածաշրջանում պատերազմ չի լինելու։

Ես ուզում եմ դիմել բանակի գործող և այս պահին պահեսատզորում գտնվող բոլոր զինծառայողներին․ շարքայիննե՛ր, ենթասպանե՛ր, սպանե՛ր և գեներալնե՛ր, ժողովո՛ւրդ ջան, մենք միայն միասին ենք կարողանալու վերականգնել մեր բանակը, ստեղծել, իրական խաղաղության հիմք և մեր ժողովրդին բերել երկարատև, սպասված խաղաղություն», - հայտարարեց Աբրահամյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել