Տեղի է ունեցել Աշխատանքի օրվան նվիրված հանդիպում–քննարկում
19:52 - 01 մայիսի, 2022

Տեղի է ունեցել Աշխատանքի օրվան նվիրված հանդիպում–քննարկում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր կայացել է հանդիպում–քննարկում՝ Աշխատանքի օրվան նվիրված։ Այս մասին հայտնում են նախարաության մամուլի ծառայությունից։
 
Միջոցառմանը ներկա են գտնվել ԱՍՀ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, հանձնաժողովի անդամները, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Բորիս Խաչատրյանը։
 
Հանդիպում–քննարկմանն իրենց մասնակցությունն են ունեցել ՄԿՈՒ հաստատությունների և բուհերի ուսանողները, Կարիերայի կենտրոնների պատասխանատուները, Վորլդ Վիժըն-Հայաստան կազմակերպության մարզային ակտիվ երիտասարդները։
 
Միջոցառման նպատակն էր ապահովել երիտասարդների իրազեկվածությունն՝ աշխատանքային իրավունքի և գործատու-աշխատող իրավահարաբերությունների, արհմիությունների մասին։ Պանելային քննարկումից հետո մասնակիցներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել բանախոսներին։
 
Կարևորելով աշխատանքի նկատմամբ վերաբերմունքի ձևավորումը դեռևս ուսումնառության շրջանում՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել իրազեկման այս ձևաչափով հանդիպումները։
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել