Վերջ ենք տալու սևերի ու սպիտակների բաժանմանը,  լինելու ենք միասնական, կերտելու ենք իրական ժողովրդավարությունը․ Արամ Վարդևանյան
17:28 - 01 մայիսի, 2022

Վերջ ենք տալու սևերի ու սպիտակների բաժանմանը, լինելու ենք միասնական, կերտելու ենք իրական ժողովրդավարությունը․ Արամ Վարդևանյան

Այսօրվա հանրահավաքը խաղաղության համար է․ մենք նոր պատերազմ չենք ուզում, մենք նոր զոհեր չենք ուզում, մենք դուրս ենք եկել պայքարի հանուն խաղաղության, բայց իրական խաղաղության։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքին հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը։ 

«Նիկոլ Փաշինյանը խոստանում է, իբր, խաղաղություն, բայց բերում է միայն պատերազմ ու մահեր ու ամեն օր էդ իրականության մեջ ապրեցնում է մեզանից յուրաքանչյուրին։ Մենք էլ ասում ենք՝ մեր օրակարգը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը, որ լինի իրական խաղաղություն»,-ասաց նա:

Վարդևանյանի խոսքով՝ վերջ են տալու պառակտմանը, վերջ են տալու սևերի ու սպիտակների բաժանմանը։

«Մենք լինելու ենք միասնական, հզոր ու ուժեղ և կերտելու ենք իրական ժողովրդավարությունը, իրական արժեքները, հայ մարդու արժեքները։

«Բնական է, բոլոս էլ հասկանում ենք․ 30 տարվա մեջ եղել են մեծ, փոքր, միջին սխալներ, տո է՛լ լկտի չինովնիկներ են եղել, է՛լ վատ դատավորներ են եղել, որոնց մեծ մասը մինչև հիմա կա։ Բայց մի բանը հստակ ա․ էդ վատ բարքերը, վատ երևույթները, որոնք եղել են նախկինում, ու որոնք կան հիմա։ Որ, օրինակ, կարելի է մեկ անձից միլիարդավոր գնումներ անել, որ կարելի է պետական բյուջեի միջոցները ավտոների վրա վատնել։  Էդ ամենը չի՛ լինելու, դրան վերադաձ չի՛ լինելու»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել