ՌԴ դեմ պատժամիջոցները կարող են չեղարկվել Ուկրաինայից նրա զորքերը դուրս բերելուց հետո․ Գերմանիայի ԱԳ նախարար
17:17 - 01 մայիսի, 2022

ՌԴ դեմ պատժամիջոցները կարող են չեղարկվել Ուկրաինայից նրա զորքերը դուրս բերելուց հետո․ Գերմանիայի ԱԳ նախարար

Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկն ասել է, որ հակառուսական պատժամիջոցները կարող են չեղարկվել Ուկրաինայում պատերազմի ավարտից և ռուսական զորքերի դուրսբերումից հետո։ Սակայն Ռուսաստանի թելադրած պայմաններով խաղաղությունն անվտանգություն չի բերի ոչ Ուկրաինային, ոչ Եվրոպային, կարծում է նախարարը։

«Հրադադարը միայն առաջին քայլն է լինելու։ Մեզ համար պարզ է, որ պատժամիջոցները կարող են չեղարկվել միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը դուրս բերի իր զորքերը»,— «Կոմերսանտի» փոխանցմամբ՝ ասել է Բերբոկը գերմանական Bild-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ խաղաղ կարգերը, որ գոյություն ունեին եվրոպայում, «անդառնալիորեն խախտվել են» Վլադիմիր Պուտինի քաղաքականության պատճառով։ Աննալենա Բերբոկը հայտարարել է, որ Եվրամիությունը չի կարող Ռուսաստանի հետ հարաբերությունները կառուցել այնպես, ինչպես նախկինում։ «Մենք այլևս երբեք չենք կարող հույս դնել միայն Պուտինի խոստումների վրա», - ասել է նա։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել