Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք
11:24 - 01 մայիսի, 2022

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք

Հայաստանում մայիսի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 871 դեպք, 411 հազար 485-ը`առողջացման, 8622-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 1081 պացիենտ:

Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Մեկ օրում կատարվել է 2629 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք, առողջացել է 435 քաղաքացի, մահվան դեպք չի արձանագրվել:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 53 հազար 893-ի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել