«Սա քաղաքական պայքար չէ, մենք այստեղ ենք մեր երեխաների համար»․ զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողները Դատախազության դիմաց են |tert.am|
15:24 - 30 ապրիլի, 2022

«Սա քաղաքական պայքար չէ, մենք այստեղ ենք մեր երեխաների համար»․ զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողները Դատախազության դիմաց են |tert.am|

tert.am: Սա քաղաքական պայքար չէ, մենք այստեղ եկել ենք մեր երեխաների համար։

Այս մասին այսօր Գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց զոհված զինծառայողի ծնողը․«Այստեղ ո՛չ Սերժ Սարգսյան կա, ո՛չ Ռոբերտ Քոչարյան կա, ո՛չ Արթուր Վնաեցյան կա։ Ես այստեղ եկել եմ իմ Նարեկի ու 5000 Նարեկի համար, թող գան այստեղ։ Ով ցանկանում է, թող գնա Հրապարակ, ոչ չի ասում՝ թող չգնա, բայց այստեղ թող գան։ Մարտակերտում 28 երեխան կորավ, այդ 28 երեխայի ծնողներից միայն ես եմ այստեղ, այդ ինչպես եղավ, որ սուրճի ապարատը հասցրին առան ու փախան, բայց երեխաներին չհասցրեցին փրկել»,ասաց զոհված զինծառայող Նարեկի հայրը։

Հարցին, թե ճանաչո՞ւմ է 27 զոհերի ծնողներին, ակցիայի մասնակից ծնողն ասաց․«Ինչպե՞ս չէ, ես կապ ունեմ իրենց հետ, իրենց որդիների շիրիմներին եմ այցելում, իմ տղան Եռաբլուրում չէ, իմ տղան գյուղում է, բայց Եռաբլուրում շատերն են։ Իրենց ծնողներն էլ Երևանում ապրող են, ես մարզից գալիս, հասնում եմ այստեղ իմ երեխայի համար, իրենք երկու ոտ չե՞ն կարողանում գան։ Սա քաղաքական պայքար չէ, մի գնացեք Հրապարակ, եկեք  Դատախազության դիմաց, եկեք այստեղ վրաններ խփենք, ու մնանք, մեզ ոչ ոք չի կարող ձեռք տալ, այդքանն եմ ուզում ասել»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել