Ռուսաստանը պատրաստվելու է G20-ի գագաթնաժողովին․ Պեսկով
16:54 - 29 ապրիլի, 2022

Ռուսաստանը պատրաստվելու է G20-ի գագաթնաժողովին․ Պեսկով

Ռուսաստանը պատրաստվելու է G20-ի գագաթնաժողովին, սակայն մանրամասների մասին խոսելը դեռ վաղ է, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պեսկովը հիշեցրել է, որ նախօրեին հեռախոսազրույց է կայացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և G20-ում նախագահող Ինդոնեզիայի առաջնորդ Ջոկո Վիդոդոյի միջև։

«Պուտինը հաջողություններ է մաղթել [Մեծ] քսանյակի խմբում ինդոնեզական նախագահությանն ու հավաստիացրել, որ Ռուսաստանը կանի հնարավոր և անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի նպաստի այդ հաջող նախագահությանը։ Ռուսաստանը նաև պատրաստվելու է այդ գագաթնաժողովին։ Դեռևս վաղ է խոսել մեր մասնակցության մյուս մանրամասների մասին։ Ժամանակին ձեզ կտեղեկացնենք», - ասել է Պեսկովը։

Լրագրողները հետաքրքրվել են, թե արդյոք Պուտինն Ինդոնեզիա կմեկնի G20-ի՝ գագաթնաժողովին մասնակցելու, թե տեսակապով կմիանա։ Պեսկովը պատասխանել է, որ այդ հարցով դեռ որոշում չի կայացվել։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել