Ժամանակավորապես դադարեցվել է Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը
13:09 - 29 ապրիլի, 2022

Ժամանակավորապես դադարեցվել է Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը

Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 29-ին ժամը 10:50-17:30-ն դադարեցվել է Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը:

Ինչպես հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից, դադարեցվել է Վարդենիս համայնքի Կարճաղբյուր, Խաչաղբյուր, Ծովակ, Լճավան, Մաքենիս, Լուսակունք, Վանեվան բնակավայրերի գազասպառողների, «Անուշ Քնար», «Գոգա և Սեդա Հարությունյաններ», «Ինեսա և Իրինա քույրեր» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Կապավոր» ՍՊԸ-ի, «ՀԱԳԱ» թռչնաբուծարանի գազամատակարարումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել