Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 7 նոր դեպք, մահ չի գրանցվել
11:28 - 29 ապրիլի, 2022

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 7 նոր դեպք, մահ չի գրանցվել

Հայաստանում ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 865 դեպք, 411 հազար 038-ը`առողջացման, 8622-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 1522 բուժառու:

Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Մեկ օրում կատարվել է 3177 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք, առողջացել է 224 քաղաքացի, մահվան դեպք չի արձանագրվել:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 48 հազար 431-ի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել