Գերմանիայի խորհրդարանն ընդունել է Ուկրաինային ծանր սպառազինության մատակարարումը թույլատրող օրինագիծը
 |1lurer.am|
15:47 - 28 ապրիլի, 2022

Գերմանիայի խորհրդարանն ընդունել է Ուկրաինային ծանր սպառազինության մատակարարումը թույլատրող օրինագիծը |1lurer.am|

1lurer.am: Բունդեսթագի պատգամավորները ձայների 586 կողմ, 100 դեմ, 7 ձեռնպահ հարաբերակցությամբ հավանություն են տվել «Եվրոպայում խաղաղության և ազատության պաշտպանություն. համապարփակ աջակցություն Ուկրաինային» վերտառությամբ փաստաթղթին, որով կառավարությանը կոչ է արվում ընդլայնել Ուկրաինային ռազմական աջակցությունը և դատապարտել Ռուսաստանի ռազմական գործողությունները։

Կարևորվում է գործընկերների հետ համակարգմամբ Գերմանիայից ծանր սպառազինության մատակարարումն արագացնելու և Ուկրաինայում հրադադար սահմանելու անհրաժեշտությունը»,- ընդգծվում է փաստաթղթում։ Խորհրդարանականները նաև կառավարությանը կոչ են արել աջակցել Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության հնարավոր համաձայնագրի ստորագրմանը։ Որոշմանը դեմ են արտահայտվել «Այլընտրանք Գերմանիայի համար» և Ձախերի կուսակցություն քաղաքական ուժերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել