Աննա Մազմանյանի աշխատանքից ազատման վերաբերյալ նշվող պատճառները չեն համապատասխանում իրականությանը․ ՇՄՆ
13:20 - 28 ապրիլի, 2022

Աննա Մազմանյանի աշխատանքից ազատման վերաբերյալ նշվող պատճառները չեն համապատասխանում իրականությանը․ ՇՄՆ

Շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել՝ անդրադառնալով ՇՄ նախարարի տեղակալ Աննա Մազմանյանի աշխատանքից ազատման վերաբերյալ լրատվամիջոցներով շրջանառվող լուրերին:

Նախարարությունը պարզաբանել է, որ Մազմանյանի աշխատանքից ազատման վերաբերյալ նշվող պատճառները չեն համապատասխանում իրականությանը։

«ԶԼՄ ներկայացուցիչ մեր գործընկերներին հորդորում ենք զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից և չանել քաղաքական ենթատեքստեր պարունակող անհարկի շահարկումներ։

Տիկին Աննա Մազմանյանը ինքը կփաստի, որ իր աշխատանքից ազատումը չի պարունակում քաղաքական տարրեր։

Շնորհակալություն ենք հայտնում տիկին Մազմանյանին և հաջողություն մաղթում իր հետագա գործունեության մեջ»,- ասվում է հայտարարության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել