Կկառուցվեն մայթեր, կհիմնանորոգվեն ճանապարհներ և կամուրջներ. կառավարության նոր որոշումը
12:05 - 28 ապրիլի, 2022

Կկառուցվեն մայթեր, կհիմնանորոգվեն ճանապարհներ և կամուրջներ. կառավարության նոր որոշումը

Կառավարությունը ընդունեց նախագիծ, որով նախատեսվում է հիմնանորոգել 2.1 կմ մարզային նշանակության ավտոճանապարհ, կառուցել 200 գծ.մ մայթեր, հիմնանորոգել մեկ կամուրջ (18,3 մ երկարությամբ) և 25 գծ.մ հենապատ։

Նախագծի իրականացման համար նախատեսվում է հատկացնել 486 միլիոն 556.7 հազար դրամ։

Հիմնավորման համաձայն՝ նախագծի ընդունումը պայմանավորված է մինչ այդ կնքված պայմանագրերով․ մասնավորապես՝

  • կհիմնանորոգվի Զարթոնք-Արտաշար ավտոճանապարհի մի հատված (Զարթոնք և Արտաշար բնակավայր),
  • Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մյասնիկյան փողոցու մայթերի կկառուցվեն,
  • Դպրաբակ բնակավայրի կամուրջը կհիմնանորոգվի,
  • Սեմյոնովկա - /Մ-4/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածում հենապատ կկառուցվի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել