Ռուսաստանը և Միացյալ Նահանգները բանտարկյալներ են փոխանակել |azatutyun.am|
21:13 - 27 ապրիլի, 2022

Ռուսաստանը և Միացյալ Նահանգները բանտարկյալներ են փոխանակել |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի Դաշնությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները բանտարկյալների փոխանակում են կատարել:

Ռուսաստանում բանտարկված ամերիկացի նախկին զինծառայող և ուսանող Թրևոր Ռիդին ազատ արձակելու և տուն ուղարկելու դիմաց Միացյալ Նահանգներում ազատ է արձակվել և հայրենիք է ուղարկվել 20 տարվա ազատազրկման պատիժը կրող ռուսաստանցի Կոնստանտին Յարոշենկոն:

Բուն փոխանակումը տեղի է ունեցել Թուրքիայում՝ օդանավակայանի տարածքում, որտեղ վայրէջք են կատարել և կողք կողքի կայանվել են երկու երկրների ինքնաթիռները:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ասել է, որ այս փոխանակումը տեղի է ունեցել երկարատև բանակցությունների արդյունքում:

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հաստատել է, որ Թրևոր Ռիդը տուն է վերադառնում:

Երկու երկրներում էլ նշում են, որ բանտարկյալների փոխանակումը դժվար թե առանձնահատուկ դրական ազդեցություն գործի ճգնաժամի մեջ գտնվող ռուս-ամերիկյան հարաբերությունների վրա:

 

Լուսանկարում՝ Թրևոր Ռիդին


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել