Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել բրիտանացի 287 խորհրդարանականների դեմ
15:09 - 27 ապրիլի, 2022

Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել բրիտանացի 287 խորհրդարանականների դեմ

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ փոխադարձության սկզբունքով անհատական սահմանափակումներ է կիրառում Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի 287 անդամների նկատմամբ։ Արգելվել է նրանց մուտքը Ռուսաստան։ Սահմանափակումները կիրառվել են՝ ի պատասխան այն բանի, որ Մեծ Բրիտանիան իր պատժամիջոցային ցանկում է ներառել Ռուսաստանի Պետդումայի պատգամավորներին, գրում է «Կոմերսանտը»։

ՌԴ ԱԳՆ-ն կարծում է, որ նշված խորհրդարանականները մասնակցում են Ռուսաստանի դեմ Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների նախապատրաստմանը։

«Թշնամական հռետորաբանությունն ու մտացածին մեղադրանքները, որոնք հնչում են բրիտանացի խորհրդարանականների շուրթերից, ոչ միայն խրախուսում են Լոնդոնի թշնամական մոտեցումը, որն ուղղված է մեր երկրի դիվայնացմանն ու միջազգային մեկուսացմանն, այլև օգտագործվում են Ռուսաստանի հետ փոխհարգալից երկխոսության հակառակորդների կողմից՝ երկկողմանի համագործակցության հիմքերը խաթարելու համար», - ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։

Նշենք, որ մարտին Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ էր սահմանել Պետդումայի 386 պատգամավորների դեմ։

 

Նորա Վանյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել