Ալիևը Հայաստանի և Վրաստանի հետ եռակողմ ձևաչափով համագործակցության պատրաստակամություն է հայտնել
14:47 - 27 ապրիլի, 2022

Ալիևը Հայաստանի և Վրաստանի հետ եռակողմ ձևաչափով համագործակցության պատրաստակամություն է հայտնել

Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի և Վրաստանի հետ եռակողմ ձևաչափով համագործակցությանը՝ Հարավային Կովկասի զարգացման համար։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն՝ այսօր Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիին ընդունելիս։

«Նշելով, որ երկու երկրներն ընդհանուր հայացք ունեն Հարավային Կովկասի զարգացման առնչությամբ՝ նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի միջև եռակողմ ձևաչափով համագործակցության լավ հնարավորություններ կան, հատկապես հետկոնֆլիկտային փուլում։ Նախագահը հայտարարել է, որ «ադրբեջանական կողմը պատրաստ է դրան»», - ասված է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Ալիևն ասել է նաև, թե հույս ունի, որ «Հայաստանը նույնպես կհասկանա, որ սա տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման միակ ուղին է»։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել