Պենտագոնը միջուկային պատերազմի մասին Լավրովի հայտարարությունը «վտանգավոր հռետորաբանություն» է անվանել |tert.am|
09:48 - 27 ապրիլի, 2022

Պենտագոնը միջուկային պատերազմի մասին Լավրովի հայտարարությունը «վտանգավոր հռետորաբանություն» է անվանել |tert.am|

tert.am: ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Լլոյդ Օսթինը չի հավատում, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով կարող է միջուկային հակամարտություն սկսվել։ Համապատասխան հայտարարությունը նա արել է Fox News-ին տված հարցազրույցում։

«Ես չեմ հավատում դրան», - ասել է Օսթինը, երբ նրան հարցրել են, թե արդյոք ինքը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է վերաճել միջուկայինի:

«Միջազգային հանրության բոլոր անդամներն անում են ամեն ինչ, որպեսզի դա տեղի չունենա: Բայց Ուկրաինան իրավունք ունի պաշտպանել իրեն, և մենք կշարունակենք աջակցել նրան»,- ընդգծել է նա:

Օսթինը նաև վտանգավոր է անվանել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները միջուկային պատերազմի հավանականության վերաբերյալ։

«Ցանկացած նման հռետորաբանություն չի օգնում, ոչ ոք չի կարող հաղթել միջուկային պատերազմում»,- ասել է Պենտագոնի ղեկավարը։

«Դժվար է ասել, թե ինչ է եղել Լավրովի խոսքերի հետևում, սակայն նման հռետորաբանությունից պետք է խուսափել»,- ասել է Օսթինը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել