Արթուր Դավթյանը դուրս եկավ դատախազության շենքից՝ զոհված զինծառայողների՝ բողոքի հավաք իրականացնող հարազատներին լսելու
 |news.am|
18:02 - 26 ապրիլի, 2022

Արթուր Դավթյանը դուրս եկավ դատախազության շենքից՝ զոհված զինծառայողների՝ բողոքի հավաք իրականացնող հարազատներին լսելու |news.am|

news.am: Դատախազության դիմաց բողոքի հավաք իրականացնող 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների հարազատներին լսելու ու նրանց պահանջը հասկանալու համար գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դուրս եկավ դատախազության շենքից:

«Նազագույն խոսքը, որ կարող եմ ասել՝ խոնարհվում եմ բոլորիդ հերոս տղերքի շիրիմների առջեւ: Հազարավոր հերոս տղերք ենք կորցրել այս պտերազմում, տասնյակ հազարավորներն էլ հայրենասիրական ոչ պակաս մղումներով կանգնած են եղել առաջնագծում եւ ունեցել ենք պատերազմի այսպիսի ելք: Ես հասկացել եմ ձեր ցավը, ձեր վիշտը, դրա համար իջել եմ այստեղ: Բայց դուք տեսե՞լ եք, որ այսպիսի միջավայրում քրեական գործ քննվի: Սա քաղաքական գործունեություն իրականացնող մարմին չէ, որ պահի տակ հարցի պատասխան տա: Երբ խոսքը քրգործի մասին է, մենք գործ ունենք օրենքով նախատեսված իրավիճակների հետ»,-ծնողներին դիմելով՝ ասաց Արթուր Դավթյանը։




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել