Լավրովը «թատերական ժեստ» է անվանել բանակցությունները Մարիուպոլում անցկացնելու Կիևի առաջարկը
17:59 - 26 ապրիլի, 2022

Լավրովը «թատերական ժեստ» է անվանել բանակցությունները Մարիուպոլում անցկացնելու Կիևի առաջարկը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «թատերական ժեստ» է անվանել ՌԴ հետ բանակցությունները Մարիուպոլում անցկացնելու Կիևի առաջարկը։ Այս մասին նա հայտնել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ բանակցություններին հետևած ասուլիսի ընթացքում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Թատերական ժեստ է, իրոք, ուկրաինացիները սիրում են ամեն ինչ բեմականացնել, ուզում էին ևս մի սրտաճմլիկ տեսարան բեմադրել», - ասել է Լավրովը։

Նա նաև ուկրաինական կողմին կոչ է արել հնարավորինս արագ պատասխանել  ռուսական առաջարկներին, որոնք, Լավրովի պնդմամբ, արդեն ավելի քան 10 օր Կիևի ներկայացուցիչների մոտ են։

«Եթե խոսքը գնում է բանակցությունների շրջանակում աշխատելու լուրջ տրամադրվածության մասին, լավ կլիներ, որ նրանք հնարավորինս արագ պատասխանեին մեր առաջարկնեին, որոնք, կրնում եմ, ավելի քան տասն օր նրանց մոտ են և որոնց մասին, ինչպես պարզվել է, Զելենսկին էլ չի լսել», - ասել է նախարարը։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել