Կիմ Չեն Ինը խոստացել է արագացնել Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի զարգացումը
 |factor.am|
15:58 - 26 ապրիլի, 2022

Կիմ Չեն Ինը խոստացել է արագացնել Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի զարգացումը |factor.am|

factor.am: Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը խոստացել է արագացնել Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի զարգացումը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ 

«Մենք կշարունակենք քայլեր ձեռնարկել մեր երկրի միջուկային ներուժը հնարավորինս շուտ ամրապնդելու և զարգացնելու համար»,- ասել է նա Փհենյանում անցկացված զորահանդեսի ժամանակ:
Զորահանդեսի ընթացքում ցուցադրվել են նաև Հյուսիսային Կորեայի ռազմավարական զենքերը, այդ թվում՝ միջմայրցամաքային բալիստիկ Hwaseopho-17 հրթիռները։ Կիմ Չեն Ինը նշել է, որ Հյուսիսային Կորեային միջուկային զենք է անհրաժեշտ հիմնականում զսպելու համար, բայց կարող է օգտագործվել նաև «ԿԺԴՀ-ի կենսական շահերի վրա» հարձակվելու դեպքում։

Փհենյանում ռազմական շքերթն անցկացվել է Կորեայի ժողովրդական հեղափոխական բանակի հիմնադրման 90-ամյակի կապակցությամբ, որը ստեղծվել է պարտիզանական շարժման հիման վրա, որը պայքարում էր ճապոնացի գաղութատերերի դեմ։ 



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել