Փրկարարները ջրից դուրս են բերել Դեբեդն ընկած երկու տարեկան երեխային. նա ծայրահեղ ծանր վիճակում է
22:59 - 25 ապրիլի, 2022

Փրկարարները ջրից դուրս են բերել Դեբեդն ընկած երկու տարեկան երեխային. նա ծայրահեղ ծանր վիճակում է

Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 25-ին, ժամը 17:36-ին ահազանգ է ստացել, որ Դեբեդ գետը երեխա է ընկել։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և Օձունի հենակետի մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ տեղում իրականացվել են որոնողափրկարարական աշխատանքներ, որին մասնակցել է 30 փրկարար։

Ժամը 18։32-ին երեխան (Ա․ Խ․՝ ծնված 2020 թ․) տեղի ուժերով գտնվել և տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել