Մոսկվան պերսոնա նոն գրատա է հայտարարել Գերմանիայի դիվանագիտական ​​հաստատությունների 40 աշխատակցի
 |factor.am|
20:13 - 25 ապրիլի, 2022

Մոսկվան պերսոնա նոն գրատա է հայտարարել Գերմանիայի դիվանագիտական ​​հաստատությունների 40 աշխատակցի |factor.am|

factor.am: Մոսկվայում Գերմանիայի դեսպան Գեզա ֆոն Գայրին կանչվել է ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան նոտա է փոխանցվել Ռուսաստանում գերմանական դիվանագիտական ​​հաստատությունների 40 աշխատակցի պերսոնա նոն գրատա հայտարարելու մասին։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ապրիլի 25-ին ՌԴ ԱԳՆ է կանչվել Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Գեզա ֆոն Գայրը։ Դեսպանին բողոքի նոտա է հանձնվել Ռուսաստանում գերմանական  դիվանագիտական ներկայացուցչությունների 40 աշխատակցի պերսոնա նոն գրատա հայտարարելու վերաբերյալ՝ ի պատասխան Գերմանիայի կառավարության որոշման»,- ասվում է հայտարարության մեջ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել