«Հայրենիք» կուսակցության ակտիվիստները «սամոկատներով» ակցիա են իրականացրել ու ԵՊՀ բակում տեղադրել Արցախի դրոշը
 |tert.am|
16:25 - 25 ապրիլի, 2022

«Հայրենիք» կուսակցության ակտիվիստները «սամոկատներով» ակցիա են իրականացրել ու ԵՊՀ բակում տեղադրել Արցախի դրոշը |tert.am|

tert.am: «Հայրենիք» կուսակցության ակտիվիստներն «սամոկատներով» իրազեկման ակցիա են իրականացրել։ Մի խումբ երիտասարդներ իրազեկման ակցիա են իրականացրել երևանյան մի շարք բուհերում, նախ Մայր բուհի բակում տեղադրելով Արցախի դրոշը, ապա ակցիան շարունակել այլ բուհերում։

Նրանք կոչ են  արել ուսանողներին միանալ հանուն Արցախի և ինքնիշխանության համար սկսված պայքարին։

«Ձեզանից յուրաքանչյուրից է կախված՝ կունենանք երկիր, թե՞ ոչ, պարտությունների անիվը պետք է կանգնի։ Սիրելի՛ ուսանող, սպասում ենք քեզ»,- հայտարարեցին նրանք՝ հրավիրելով ուսանողներին Ազատության հրապարակ։

Ակցիային Ազատության հրապարակում մասնակցել է նաև Արթուր Վանեցյանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել