Մևլութ Չավուշօղլուի պահվածքը պետք է խիստ քննադատվի. Ուրուգվայի նախագահ

 |armenpress.am|
15:56 - 25 ապրիլի, 2022

Մևլութ Չավուշօղլուի պահվածքը պետք է խիստ քննադատվի. Ուրուգվայի նախագահ |armenpress.am|

armenpress.am: Ուրուգվայի նախագահ Լուիս Ալբերտո Լակալե Պոուն քննադատել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին Մոնտեվիդեոյում հայերին ազգայնական ժեստ ցույց տալու համար: Ուրուգվայի նախագահի խոսքերը մեջբերել է «DW»-ն:

«Շատ ցավալի է, որ Թուրքիայի ԱԳ նախարարը Մոնտեվիդեոյում մի խումբ հայերի ցույց տվեց թուրքական ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» շարժման ժեստը: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի վերաբերմունքը պետք է խիստ քննադատվի: Հայ համայնքը նեղացած է, եւ դա ճիշտ է: Առեւտրային հարցերում առաջխաղացումը չի նշանակում, որ Ուրուգվայը համաձայն է մյուս կողմի ներքին կամ արտաքին քաղաքականության հետ»,- ասել է Լուիս Ալբերտո Լակալե Պոուն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել