Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք. առողջացել է 13 քաղաքացի
11:28 - 25 ապրիլի, 2022

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք. առողջացել է 13 քաղաքացի

Հայաստանում ապրիլի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 828 դեպք, որից 410 հազար 571 -ը`առողջացած, 8622-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1952 բուժառու:

Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Մեկ օրում կատարվել է 2186 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք, առողջացել է 13 քաղաքացի, մահվան դեպք չի արձանագրվել:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն  37 հազար 290-ի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել