Զինծառայող Էդուարդ Արթուրի Մարտիրոսովը ադրբեջանական կողմում է գտնվում. ՀՀ ՊՆ
23:38 - 24 ապրիլի, 2022

Զինծառայող Էդուարդ Արթուրի Մարտիրոսովը ադրբեջանական կողմում է գտնվում. ՀՀ ՊՆ

Ապրիլի 23-ին զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին կորել է կապը N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Արթուրի Մարտիրոսովի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Նշվում է, որ անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ:

Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների հետ իրականացված աշխատանքների արդյունքում, ըստ ՀՀ ՊՆ-ի, պարզվել է, որ Է. Մարտիրոսովը նույն օրը, դեռևս անհայտ հանգամանքներում, հատել է հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում է ադրբեջանական կողմում:

ՊՆ-ից հայտնում են, որ ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր` շարքային Մարտիրոսովին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ:

Միջադեպի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել