Չավուշօղլուի ազգայնական ժեստը դատապարտելի գործողություն է․ Էդուարդ Աղաջանյան
20:18 - 24 ապրիլի, 2022

Չավուշօղլուի ազգայնական ժեստը դատապարտելի գործողություն է․ Էդուարդ Աղաջանյան

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը արձագանքել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի գործողություններին։ Վերջինս Մոնտեվիդեոյում Թուրքիայի դեսպանության առջև հավաքված հայերի բողոքներին պատասխանել է «գորշ գայլերի» նշանով։ 

«Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ազգայնական ժեստը՝ ցուցադրված Մոնտեվիդեոյում հայ համայնքի ներկայացուցիչներին, դատապարտելի գործողություն է և ոչ մի կերպ չի նպաստում երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման մթնոլորտի և երկխոսության ձևավորմանը։

Ողջունում ենք ուրուգվայական կողմի անհապաղ արձագանքը՝ Թուրքիայի դեսպանին երկրի արտաքին գերատեսչություն կանչը՝ բացատրություններ ներկայացնելու համար»,- գրել է Աղաջանյանը իր ֆեյսբուքյան էջում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել